Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
գործառնական դասակարգման 11.01.02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 6 233 000 (վեց միլիոն երկու հարյուր երեսուներեք հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել՝
1) 01․06․01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձորի համայնքային տնտեսություն ՀՈԱԿ-ին պլաֆոներ ձեռք բերելու համար, 4823 (պարտադիր վճարներ) հոդվածին՝ 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ պարտադիր վճարների համար, 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին՝ 1 035 000 (մեկ միլիոն երեսունհինգ հազար) ոռոգման համակարգի կառուցման խողովակների ձեռք բերման համար,
2) 09․01․01 (նախադպրոցական կրթություն) ոլորտիտնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, մանկապարտեզներում հակահրդեհային համակարգի տեղադրաման աշխատանքների ֆինանսավորման համար և 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ 398 000 (երեք հարյուր ինսունութ հազար) ՀՀ դրամ Վերնաշենի մանկապարտեզի խոհարարի օգնականի հաստիքի պահպանման համար:
3) 01.01.01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի վերանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների ձեռք բերելու։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: