Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Եղեգնաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ սահմանել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանին։
3. Սույն որոշման ընդունմամբ` ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի՝ «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը որոշելու մասին» թիվ 13-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: