Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Գարուն Հակոբյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Արմեն Ռազմիկի Հակոբյանին, քաղաքացիներ՝ Գարուն Ռազմիկի Հակոբյանին և Նաիրա Ռազմիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 1365340) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, գյուղ Գետափ, 17-րդ փողոց, 3-րդ փակուղի, 2 բնակելի տուն
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։