Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 19-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի 12-րդ փողոց 7 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.16684 հա բնակելի կառուցապատման (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04022025-10-0009, կադաստրային ծածկագիր 10-014-0211-0002) աճուրդում հաղթող ճանաչված Երվանդ Խաչիկի Զաքարյանի (ծնված՝ 01.02.1961թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 2 343 150 (երկու միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: