Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՀՀ առողջապահության նախարարության ,,Առողջապահության ԾԻԳ,, ՊՀ-ի կողմից նախատեսվում է Վայոց ձորի մարզում կառուցել նոր բժշկական կենտրոն․
1․ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Զորավար Վարդան փողոց 12/1 հասցեում գտնվող, 10-001-0135-0081 կադաստրային ծածկագրով, 1 հա մակերեսով հողատարածքը նվիրել պետությանը՝ բժշկական կետնրոն կառուցելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։