Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Մելանիա Հարությունյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց 10/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0051-0070 կադաստրային ծածկագրով, 0.00328 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Մելանյա Մաթևոսի Հարությունյանին։
2. Վաճառքի գին սահմանել 145 700 (մեկ հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։