Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2022 թ.

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 28 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 33-րդ, 35-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած թիվ 13 նիստի եզրակացությունը, Քնարիկ Սեդրակյանի, Շահեն Քոչարյանի կողմից ներկայացված համաձայնագրերը և Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալի 10.10.2022թ. թիվ 1644 գրությամբ ներկայացված Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի նախնական եզրակացությունը/դիրքորոշումը․

1․ Մալիշկա համայնքի ղեկավարի 2014 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Մալիշկա համայնքի բնակիչ Կարեն Գրիգորի Քոչարյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 28 որոշումը ճանաչել ուժը կորցրած:

2. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի բնակիչ Կարեն Գրիգորի Քոչարյանի (ծնված 01.04.2007թ) նկատմամբ սահմանել հոգաբարձություն, և հոգաբարձու նշանակել Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի բնակիչ Շահեն Խաչիկի Քոչարյանին (ծնված 01.02.1954թ), ով հանդիսանում է Կարեն Գրիգորի Քոչարյանի հայրական պապը:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner