Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը`
1. Հանգուցյալ Արտավազդ Հրանտի Թադևոսյանին /մահացած՝ 01.04.2020թ./ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողին (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0028-0007) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 9-րդ փողոց, 11:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։