Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 11-ի N 1730-Ն որոշումը․ 1. Համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք․, Կամոյի փողոց 3/1 հասցեում գտնվող, 10-001-0140-0043 կադաստրային ծածկագրով, 0․00400 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |