Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով. 1. Համայնքի ավագանու 22.07.2019թ.-ի թիվ 62-Ա որոշման 1-ին կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-050-001-022-3 կադաստրային ծածկագրով, 0.0024 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Մոմիկի փողոց 4/5 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու Նարինե Սուրիկի Խաչատրյանին>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |