Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2022 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 260.3 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն որոշումը, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, 2022 թվականի սեպտեմբերի 23-ի ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաև քաղաքացի` Սուսամբար Կունջուրյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Եղեգնաձորի համայնքապետարան ներկայացված դիմումը.

1. Ճանաչել քաղաքացիներ՝ Սուսամբար Մկրտչի Կունջուրյանի /ծնված՝ 1957թ./, Գարիկ Նիկոլայի Կունջուրյանի /ծնված՝ 1974թ./ և Մարինե Նիկոլայի Կունջուրյանի /ծնված՝ 1979թ./, ընդհանուր սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր գյուղ Մալիշկա, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 21 բնակելի տուն հասցեում գտնվող, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 04 որոշմամբ հատկացված 1200 քմ տնամերձ հողամասի և ավել օգտագործվող 238.4 քմ հողամասի, բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:

2. Բնակելի տունը կառուցվել է 1986 թվականին, իսկ օժանդակ կառույցները` 1999 թվականին և բավարարում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

3. Հողամասը տիրապետվել է մինչև 2001թ․-ի մայիսի 15-ը և բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner