Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 58-Ն


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ մասի պահանջներով․

 1.Տալ համաձայնություն համայնքի բյուջեի բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող ) ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հոդվածից (հոդված 4637) 3500,0 հազ. ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝

  • 3318,0 հազ. դրամ բաժին 6 խումբ 4 դաս 1 փողոցային լուսավորության ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին (հոդված 4267) համայնքի Միկոյան, Սևակի, Մոմիկի, Նարեկացի, Շահումյան և Ավագյան փողոցների լուսավորության ցանցը  նոր լուսատուներով փոխարինելու համար  լուսատուների ձեռքբերման ֆինանսավորման համար: Լուսատուների փոխարինումը իրականցնել ,,Եղեգնաձորի համայքային տնտեսություն,, ՀՈԱԿ-ի միջոցով:
  • 182,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընթացիկ հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ հոդվածին (հոդված 4637) Միկոյան 10 և 12 շենքերով պարփակված բակում նոր ցայտաղբյուրի տեղադրման և Միկոյանի զբոսայգուն կից գոյություն ունեցող ցայտաղբյուրը նորով փոխարինման աշխատանքների ֆինանսավորման համար:

2. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի տրանսպորտային սարքավորումներ հոդվածից (հոդված 5121) 11000.0 հազ. ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով՝

  • 6600,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ  (այլ դասերի չպատկանող) ոլորտի շենքերի և շինությունների նորոգում հոդվածին (հոդված 5113) համայնքի ամֆիթատրոնի թվով 1100 հատ պլաստմասյա նստարանների ձեռք բերման և տեղադրման համար: Նստարանների տեղադրումը իրականցնել համայնքի բնակիչների աջակցությամբ (հիմք մի խումբ բնակիչների առաջարկությունը):                                         
  • 350,0 հազ. ՀՀ դրամ բաժին 8 խումբ 2 դաս 4 հանգիս մշակույթ և կրոն ոլորտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններ հոդվածին  (հոդված 5134) արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար:           
  • 4050.0 հազ ՀՀդրամբաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տնտեսություն ոլորտի շենքերի և շինությունների նորոգում հոդվածին  /հոդված5113/ համայնքում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար :                                                                                                       

 3. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 համայնքապետարանի պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից (հոդված 4891) 187,0 հազ ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝

  • 42,0 հազ. ՀՀ դրամ բաժին 8 խումբ 2 դաս 4 այլ մշակութային կազմակերպություններ ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին (հոդված 4241) Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի կառուցման  նախագծանախահաշվային փաստաթղթերի, փորձաքննության խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար:
  • 105,0 հազ. ՀՀ դրամ բաժին 9 խումբ 5 դաս 1 արտադպրոցական կրթության ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հոդվածին (հոդված 4637) համայնքի ,,Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,, ՀՈԱԿ-ի կոյուղագծի ընթացիկ նորոգման ֆինանսավորոման համար:
  • 40,0 հազ. ՀՀ դրամ բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերի չպատկանող) ոլորտի հուղարկավորության նպաստներ բյուջեից հոդվածին (հոդված 4726) Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Զաքարիա Հունանի Զաքարյանի աճյունը Երևանի Մխիթար Հերացի հիվանդանոցի դիահերձարանից Եղեգնաձոր տեղափոխման ծախսերի ֆինանսավորման համար:                                       

4. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի բաժին 5 խուբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի  տրանսպորտային սարքավորումներ հոդվածից (հոդված 5121) 10192.0 հազ ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝ բաժին 4 խումբ 5 դաս 1 ոլորտի շենքերի և շինությունների կապիտալ նորոգում հոդվածին (հոդված5113) համայնքում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար:

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner