Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 638-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով.

1. Համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 22-ի՝ «Ինքնակամ կառույցի օրինականացման և հասցե տրամադրելու մասին» թիվ 163-Ա որոշման հիմնական մասի առաջին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․

« 1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Ս. Շահումյան փողոց, 19/4 ավտոտնակ հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 29 քմ ներքին մակերեսով և 31.5666 քմ արտաքին մակերեսով կառուցված ինքնակամ կառույցը (ավտոտնակ) և դրա սպասարկման համար առանձնացված 0․00316 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023YXZACW) համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Ս. Շահումյան փողոց, 19/4 ավտոտնակ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անի Հասրաթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner