Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2022 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ համայնք Եղեգնաձոր, Եղեգնաձոր ք․, Ա. Միկոյան փողոց 14/18 հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (ավտոտնակի և ծածկի) պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 731 -Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ.-ի թիվ 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 30․11․2006թ․-ի թիվ 1730-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 17.01.2022թ․-ի թիվ 06-Ն որոշումը՝

1.Համայնք Եղեգնաձոր, Եղեգնաձոր ք․, Ա. Միկոյան փողոց 14/18 հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 55.87 քմ մակերեսով կառուցված գործառնական նշանակությամբ` ավտոտնակը և ծածկը և դրանց սպասարկման համար առանձնացված 0․00291 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20220VVOIU) համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր,Եղեգնաձոր ք․, Ա. Միկոյան փողոց 14/18։

2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Օֆելյա Խաչատուրի Գյուրջյանին (նույնականացման քարտ՝ 001004407, տրված՝ 10.01.2013թ․, 037-ի կողմից)՝ 55.87 ք/մ ընդհանուր մակերեսով շինության օրինականացման համար վճարել՝ ավտոտնակի 1 քմ -ի համար 1969/ մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 110 010/ մեկ հարյուր տասը հազար տաս/ ՀՀ դրամ  և 0.00291 հա զբաղեցված տարածքի համար՝ 4441.8 /չորս հազար չորս հարյուր քառասուն մեկ դրամ ութ լումա/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 129 260 / մեկ հարյուր քսանինը հազար երկու հարյուր վաթսուն/ և տեղական վճար՝ 5000/ հինգ հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 244 270/ երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:  3.Ինքնակամ կառույցներն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը /վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք/ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner