Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արգամ Սարգսյանի դիմումը.
1․ Քաղաքացի Արգամ Սերյոժայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Ս.Սպանդարյան փողոց, 2/8(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20052022-10-0012), ք. Եղեգնաձոր, Ապանդարյան փողոց, 2/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 20012025-10-0021) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ս. Սպանդարյան փողոց, 2/3 հողամաս ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: