Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետով․
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Վալերիկ Էդվարդի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 10-014-0056-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.12003 հա վարելահողը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N23042024-10-0003) բաժանել 0․07980 հա և 0․04023 հա առանձին հատվածների և ճանաչել որպես առանձին միավորներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։