Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի ընթացքի մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող լուսավորության հենասյուներով օպտիկամանրաթելային մալուխ անցկացնելու համար թույլտվություն տալու և համապատասխան վճարի չափը որոշելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։
7) Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին։
8) «Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքային պրակտիկա կազմակերպելու համար թույլտվություն տալու մասին։
9) Վարձակալական հիմունքներով տարածք տրամադրելու մասին։
10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
11) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 0.21 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
12) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։