Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 103-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Սյունիքի փողոց, 1/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00486 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0135-0105) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Ալբերտի Ենոքյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․00486 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 324 665 (երեք հարյուր քսանչորս հազար վեց հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: