Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 38-րդ կետը, քննարկելով «Կենդանիների պաշտպանության «Ռոկի»» ՀԿ-ի նախագահի դիմումը.
1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.1035 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0225-0827) և 0.2471 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0225-0826) գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերը, 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել «Կենդանիների պաշտպանության «Ռոկի»» ՀԿ-ին՝ ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։