Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 53-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2026 թվականի N 53-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՇԱՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածներով․

1․ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/15269/05/25 վարչական գործով, ըստ հայցի «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ընդդեմ Եղեգնաձորի համայնքի ավագանու՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանուն Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում «Մետա Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու և ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 14.08.2025 թվականի թիվ 110-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Եղեգնաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ՝

1) Կարեն Էդուարդի Քալանթարյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր արտոնագիր թիվ 909)

2) Գուրգեն Ռոդիսլավի Թորոսյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1026)։

2․ Սույն որոշման առաջին կետով լիազորված անձինք լիազորվում են լինելու Եղեգնաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության վարչական, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարաններում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում, կատարելու Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նշված բոլոր դատավարական գործողությունները, ներկայացնելու և ստանալու ապացույցներ, դատավարական փաստաթղթեր, հայցադիմումի պատասխան և վերը նշված վարչական գործի հետ կապված անհրաժեշտ այլ դատավարական գործողություններ։

3․ Լիազորագիրը տրվում է 3 (երեք) տարի ժամկետով, առանց վերալիազորման իրավունքի:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner