Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Աշոտ Թովմասյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Հայկ Նահապետի փողոց 1 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 115. 03 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 103.72 քմ) և 0.0115 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Աշոտ Սերյոժայի Թովմասյանին շինության համար՝ 163 580 (մեկ հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր ութսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 215 940 (երկու հարյուր տասնհինգ հազար իննը հարյուր քառասուն) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 379 520 (երեք հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: