Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Եկամտային մասի գույքի վարձակալությունից եկամուտներ 7415 հոդվածին ավելացնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ և նպատակաուղղել՝
ա. Գործառնական դասակարգման բաժին 08 խումբ 01 դաս 01 (հանգստի և սպորտի ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին՝ 814 000 (ութ հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամ և նույն դասակարգման 4221 (ներքին գործուղումներ) հոդվածին 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` Համահայկական 8-րդ խաղերին մասնակցող Եղեգնաձոր համայնքի պատվիրակության հագուստի և գործուղման ծախսերը հոգալու նպատակով.
բ. Գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 04 (ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 260 000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ` ոռոգման համակարգի վերանորգման համար.
գ. Գործառնական դասակարգման 11 խումբ 01 դաս 02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածին` 276 000 (երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ.
2) Գործառնական դասակարգման 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածից 2 563 000 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ պակասեցնել և ավելացնել տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Թամանցիներ և Գևորգյան փողոցները կապող հետիոտնային ճեմուղու կառուցման աշխատանքների համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |