Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 1-ին ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը և քաղաքացի Հայկազ Մանասերյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Թամանցիների փողոց 53 հասցեում բնակելի տանը կից ավտոտնակի վերակառուցման համար՝ քաղաքացի Հայկազ Ղարիբի Մանասերյանին տալ շինարարության թույլտվություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: