Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետը և համասեփականատեր Ժորա Հարությունյանի դիմումը.
1. Քաղաքացիներ՝ Ժորա Անուշավանի Հարությունյանին,Աիդա Փաշոյի Դավիթքյոխվյանին,Արմեն Ժորայի Հարությունյանին,Վարսիկ Ժորայի Հարությունյանին,Արայիկ Ժորայի Հարությունյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1730375վկայական ) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 19-րդ փողոց, 13-րդ փակուղի, 1 բնակելի տուն 1 ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։