Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը.
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի 12-րդ փողոց 7 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27122024-10-0022 վկայական, կադաստրային ծածկագիր 10-014-0211-0001), բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.02313 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 12-րդ փողոց, 7/1 հողամաս:
2) 0.16684 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, .գյուղ Գետափ, 12-րդ փողոց, 7 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։