Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 22.12.2009թ.-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 1/փ-101 դրական եզրակացությունը. 1. Հաստատել 0.0658 հա մակերեսով, 10-001-0046 ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողի փոփոխությունը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |