Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Սյունիքի փողոց 6/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02598 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0147-0018) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Աննա Վազգենի Բաբայանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.02598 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 826 000 (ութ հարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: