Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետը և ԱՁ Նարեկ Աբրահամյանի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի Երևանյան խճուղի թիվ 3 հասցեում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու նպատակով՝ ԱՁ Նարեկ Աբրահամյանին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: