Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետի և « Հայաստանի Հանրապետության   բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի  պահանջներով.
1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն․
ա/ եկամուտների գծով    – 341698,1 հազ. ՀՀ դրամ 
բ/ ծախսային գծով          - 341698,1 հազ. ՀՀ դրամ 
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1 
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2 
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3 
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը / պակասուրդը/ հատված 4 
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` հատված 5 
7.Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6   
8.Սահմանել,որ
ա/ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները
բ/  ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև   «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։