Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Էդգար Բաբայանի դիմումը․

1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր, Հ. Մեղապարտի փողոց, 1-ին նրբանցք, 2/2 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Էդգար Վազգենի Բաբայանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․066 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0188-0010, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 16122024-10-0018) առանձնացնել, ճանաչել առանձին միավորներ և տրամադրել հետևյալ հասցեները՝

1) 0.06330 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Հ. Մեղապարտի փողոց, 1-ին նրբանցք, 2/2 հողամաս,

2) 0․00270 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Հ. Մեղապարտի փողոց, 1-ին նրբանցք, 2/3 հողամաս։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
(68.44 Կբ)
Փաստաթուղթ՝9b357cfc-0069-4052-8605-aa61a10cfc4f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner