Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 27.1–ին հադվածի պահանջների․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2․ Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը՝ հստակ արտացոլում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |