Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և սեփականատեր Գրիգոր Սարգսյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Գրիգոր Ալբերտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.33 հա վարելահող հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0314-0002, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14082017-10-0004) ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքը փոխադրել որպես պտղատու այգի` ընկուզավոր:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: