Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների․
1. Բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման, արդյունավետ շահագործման և պահպանման նպատակով՝ 2020 թվականին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի թվով 6 փողոցներում (21-րդ փողոց 30/1, 25-րդ փողոց 31/1, 26-րդ փողոց 1/1, 32-րդ փողոց 6/1, 32-րդ փողոց 46/1, 33-րդ փողոց 4-րդ փակուղի 1/1) կառուցված գազատարն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին (Վայոց ձորի ԳԳՄ)։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Վայոց ձորի ԳԳՄ-ի հետ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Ուժը կորցրած ճանաչել Գլաձոր համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 19-ի՝ «Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում 2020 թվականին կառուցված գազատարը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին անհատույց տրամադրելու մասին» թիվ 111 որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։