Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․33534 հա (կադաստրային ծածկագիր 10-014-0104-0048) գյուղատնտեսական նշանակության այլ հող հողատեսքի աճուրդում հաղթող ճանաչված Ձոնիկ Դավիթի Մովսիսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.33534 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 27 300 (քսանյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: