Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հուլիսի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արմեն Գաբրիելյանի դիմումը․

1․ Քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնք բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022018-10-0009), բնակավայր Վերնաշեն 18-րդ  փողոց 1/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052023-10-0012) և բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1/2 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24052018-10-0014) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, բնակավայր Վերնաշեն, 18-րդ փողոց, 1 շինություն։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված՝ Եղեգնաձոր համայնք բնակավայր Վերնաշեն 18-րդ փողոց 1/2 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24052018-10-0014) հասցեում գրանցված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դաձնելով հասարակական կառուցապատման։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անի Հասրաթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner