Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումը և սեփականատեր Յուրա Մելքոնյանի լիազոր անձ Թեհմինե Բաղդասարյանի դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոց 25/4 հասցեում գտնվող, քաղաքացի Յուրա Հրաչիկի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0․007 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0140-0061, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24122024-10-0006) բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով խառը կառուցապատման:

2. Սույն որոշման առաջին կետում նշված հողում առկա (կադաստրային ծածկագիր` 10-001-0140-0061-001) 175.95 քմ ընդհանուր մակերեսով առևտրի սրահի 56.82 քմ մակերեսով երկրորդ հարկի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի (բնակելի տուն)՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4b023af7-7031-483c-9a85-9f8a7b66266e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner