Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի և 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ 1. Տալ թույլտվություն Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.53936 հա էներգետիկայի հողը /կադաստրային ծածկագիր 10-001-0343-0117/ մրցութային կարգով կառուցապատման տրամադրելու համար՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
2. Մրցույթի մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 0.5%-ը՝ 222 250 /երկու հարյուր քսաներկու հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |