Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձորի գործկոմի 10.11.1961թ-ի որոշմամբ հաստատված Եղեգնաձոր ավանի տնամերձ հողամասի հատակագիծը.
1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Հայկազ Հակոբի Հակոբյանին հատկացված, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Գ. Լևոնյան փողոց, 8 բնակելի տուն հասցեում գտնվող, 0.12 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողի հողահատկացման փաստաթղթային հիմքերը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: