Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201․3 և 201․4 հոդվածների․
1․ Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող «Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ֆիզկուլտուրայի հրահանգչի և երաժշտական ղեկավարի աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով՝ 2024 թվականին աշխատանքային պրակտիկա կազմակերպելու համար տալ թույլտվություն։
2․ Աշխատանքային պրակտիկան կազմակերպել ոչ ավել քան երկու ամիս ժամկետով՝ սույն որոշման 1-ին կետում նշված յուրաքանչյուր հաստիքի համար, շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ և շաբաթական քսան ժամ տևողությամբ։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքային փորձառություն անցնող անձանց վարձատրությունը սահմանել՝ ամսական 55 000 (հիսունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: