Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի պահանջներով.
- Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիներում, կանաչապատ և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակերում բնակչության ազատ տեղաշարժը, անվտանգ երթևեկությունը խոչընդոտող, մայթերի մակերեսները վնասող ծառերը՝ չոր, ըստ անհրաժեշտության նաև կիսաչոր ծառերը հատելու և սանիտարական էտում կատարելու համար:
- Աշխատանքների արդյունքում առաջացած վառելափայտը տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին :
- Աշխատանքներին մասնակից դարձնել համայնքային ոստիկանության և բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին:
- Առաջարկել համայնքի ղեկավարին վերը նշված աշխատանքներն իրականացնել << Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ՀՈԱԿ-ի միջոցով:
|