Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետը և քաղաքացի Վահագն Հայրապետյանի դիմումը.
1. Քաղաքացի Վահագն Միրաքի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր ք․ Պ․ Սևակի փողոց, 9 հասցեում գրանցված ատամնաբուժարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1016720) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Պ․ Սևակի փողոց, 9/5 տարածք ատամնաբուժարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: