Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյանում գրանցման թիվ 2429), Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Սմբատ Բաղդասարյանի դիմումը.
1. Քաղաքացիներ՝ Սմբատ Գուրգենի Բաղդասարյանին (ծնված՝ 03.03.1956թ.), Իսկուհի Վանուշի Հակոբյանին (ծնված՝ 01.12.1956թ.), Իզաբելա Սումբատի Բաղդասարյանին (ծնված՝ 20.10.1979թ.), Սասուն Սմբատի Բաղդասարյանին (ծնված՝ 14.02.1981թ.) և Աղավնի Սմբատի Բաղդասարյանին (ծնված՝ 02.11.1984թ.) համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 4-րդ փողոց, 9 հասցեում գրանցված անշարժ գույքը վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 4-րդ փողոց, 9/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: