Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Ալեն Պողոսյանի դիմումը.
1․ Քաղաքացի Ալեն Վարդանի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի,61/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05112024-10-0009), ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի, 9/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 26062023-10-0026) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Երևանյան խճուղի, 61 ավտոտեխսպասարկման կետ ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: