Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացներ Սամսոն Սարդարյանի և Գևորգ Սարդարյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը (մուտքի թիվ՝ 1258), այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոց 3 շենք, 61 բնակարան հասցեում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև՝ այն, որ ինքնակամ կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վրա գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00131 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ ըստ չափագրման տվյալների 13․10 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 10.9 քմ, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023QLDFEN) ճանաչել օրինական և այն համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Նարեկացի փողոց, 3 շենք, բնակարան 61:

4. Սույն որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.00131 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Սամսոն Ջանիկի Սարդարյանին (07.03.1965թ.) և Գևորգ Սամսոնի Սարդարյանին (ծնված՝ 15.05.1990թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի գնման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք կամ քաղվածք) ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում կառույցն իրականացրած անձանց հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
(66.42 Կբ)
Փաստաթուղթ՝dd54b5b0-eb77-4c82-a326-26aeb73f2cd6



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner