Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Եղեգնաձոր ք., Սյունիքի փողոց 4/1 հասցեում գտնվող 10-001-0135-0093 կադաստրային ծածկագրով, 0,06546 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2. Մեկնարկային գին սահմանել 1890200 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: