|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2023 թվականի N 05-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով․ 1. Եղեգնաձոր համայնքի (բնակավայրերի) նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող` Արցախյան 2-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների (երեխա, եղբայր, քույր) տեղական վճարի (վարձավճար, ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` զրոյական դրույքաչափ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |
Կողմ -18 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|