Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
1. Տալ համաձայնություն ,,Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հոդվածից (հոդված 4511) 450.0 հազ. դրամ պակասեցնել, ավելացնելով ,,Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ,,ՀՈԱԿ-ի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածին /հոդված 4657/, էլ.ջեռուցման սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորման համար :
2. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 2984 հազ. դրամ պակասեցնել, ավելացնելով, այդ թվում ՝
- 2579 հազ. դրամ բաժին 1 խումբ 1 դաս1 օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ոլորտի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածին /հոդված 4112/ աշխատակիցներին պարգևատրում տալու համար
- 405 հազ. դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի կապիտալ դրամաշնորհներ հոդվածին /հոդված 4657/,, Եղեգնաձորի համայնքային տնտեսություն,, ՀՈԱԿ-ի կողմից ձեռք բերված աղբամանների ֆինանսավորման համար
3. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժին 1 խումբ 1 դաս 1 ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածից /հոդված 4729/ 1439500 դրամ պակասեցնել, ավելացնելով , այդ թվում ՝
- 800.0 հազ. դրամ նույն ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերագնահատման աշխատանքների ֆինանսավորման համար :
- 639500 դրամ բաժին 6 խումբ 4 դաս 1 փողոցային լուսավորություն ոլորտի էներգետիկ ծառայություններ հոդվածին /հոդված 4212/ համայնքի փողոցային լուսավորության վճարների ֆինանսավորման համար :
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից :