Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, քաղաքացի Հասմիկ Գուրգենի Սեթյանի դիմումը և կից փաստաթղթերը․
1․ Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Հասմիկ Գուրգենի Սեթյանին հատկացված՝ Գլաձոր բնակավայրի 3-րդ փողոց 30 հողամաս հասցեում գտնվող հողամասի հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ ճշտված հասցե՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր, 3-րդ թաղամաս, 30 հողամաս։
3․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 5-ի՝ «Հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին» N 257-Ա որոշումը։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: