Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով. 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
1) Պակասեցնել գործառնական դասակարգման՝
ա) 06.4.1 ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից 10 635 000 (տաս միլիոն վեց հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ,
բ) 01.6.1 ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4823 (պարտադիր վճարներ) հոդվածից 1 083 479 (մեկ միլիոն ութսուներեք հազար չորս հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ։
2) Ավելացնել գործառնական դասակարգման`
01.3.3 (ընդհանու բնույթի այլ ծառայություններ) 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին 11 718 479 (տասնմեկ միլիոն յոթ հարյուր տասնութ հազար չորս հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ, Նոր ավան թաղամասի կոյուղու կառուցման աշխատանքների իրականցման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |