Այսօր: Կիրակի, 27 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 689-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2023 թվականի N 689-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետերի պահանւներով, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի կողմից տրված արխիվային տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլայի Պողոսյանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 23-ին հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը, Վարդան Խալաթյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.

1. Ճանաչել քաղաքացի Վարդան Սասնիկի Խալաթյանի (ծնված՝ 21.07.1968թ․) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Գլաձորյան փողոց, 3-րդ նրբանցք 9 հողամաս հասցեում գտնվող հողաբաժնի և ավել օգտագործվող 160 քմ բնակելի կառուցապատման հողի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0118-)։ Քաղաքացու կողմից ավել օգտագործվող 140 քմ բնակելի կառուցապատման հողը թողնել համայնքի տնօրինմանը:

2. Սույն որոշման առաջին կետում նշված ավել օգտագործվող 160 քառ. մ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

3. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք քաղաք Եղեգնաձոր Գլաձորյան փողոց, 3-րդ նրբանցք, 9 հողամաս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner